?

Log in

No account? Create an account

gginosyan


Գագիկ Գինոսյանի մատյանը

Հայ է նա, ում համար Հայաստանը լոկ բառ չէ, այլ աղոթք և ռազմակոչ միաժամանակ


Previous Entry Поделиться
ԱՊՐԻԼ 24
gginosyan
  ԱՊՐԻԼ   24

                  /Ինչպիսին կլիներ  Գ.Նժդեհի մերօրյա  ելույթը/

Ես ուզում եմ հարցնել այնպես, ինչպես մինչ այժմ  ձեզանից ոչ ոք չի հարցրել, նույնիսկ ինքներդ ձեզ, թեկուզ  մտովի:
Ո?վ է պատասխանատու, ո?վ է մեղավոր  հայոց ցեղասպանության համար:
Մեծամասնությունը կպատասխանի` Իթթիհատական Թուրքիան, քչերը կասեն` Կայզերական Գերմանիան, որի հովանու տակ Թուրքիան կատարեց դարի ոճրագործությունը, ոմանք`  քրիստոնյա Եվրոպան, որն աչք փակեց և դրանով իսկ թույլ տվեց իրադարձություններին զարգանալ ոչ մեզ ձեռնտու  ընթացքով:
Բոլորը բացի մեզանից:
Մեր դժբախտությունների համար մեղավոր են ոչ թե բոլորը բացի մեզանից, այլ նախ և առաջ մենք: Մինչ այժմ  երկու առաքինություն ենք ունեցել - մեր դժբախտոթյունները վերագրել  արտաքին պայմանների և փրկությունը հուսալ արտաքին ուժերից: Աղետալի ինքնաժխտում, որ մեզ հոգեբանորան այնքան անարժեք է դարձրել, որ անգամ մեր դժբախտության մեջ մեղքի որոշ բաժին էլ մեզ տալը  զլանում  ենք: Ամեն ինչ լինում է, գուցե մեզ համար, բայց մեզնից դուրս, անկախ մեզանից:
Դարասկզբին  - հասկանանք այդ - մեզ պատժողը թուրքը չէր, այլ` մեր տկարությունը թուրքի միջոցով:Որտեղ հայը կռվեց  այնտեղ եղավ հաղթանակ կամ պարտություն, բայց ոչ եղեռն: Թշնամին ուներ մեզ բնաջնջելու վճիռ, մենք չունեինք ինքնապաշտպանության ծրագիր և ինքնապաշտպանունակ զենք:
Ինքնապաշտպանություն, - ահա թե ինչ էր թելադրում ժամանակն ու պրոգրեսը: Զուրկ է մի ժողովուրդ ինքնապաշտպանության ընդունակությունից - նշանակում է նա զուրկ է ամեն առաքինությունից, զուրկ •ոյության բարոյական իրավունքից:
ՙԻնքնապաշտպանություն, - դա միակն է արվեստներից, որի թերությունները գրչի, վրձնի, մուրճի փոխարեն սրբագրում է թշնամու արյունոտ սուրը՚:
Սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ: Ինքնապաշտպանությունը ոչ թե բնական  իրավունքն է յուրաքանչյուր ժողովրդի, այլև պարտականությունը:
Իրավունքը ուժի հասկացողություն է և ոչ տրամաբանական:
Դատապարտված է մի ժողովուրդ, եթե  նա իրավունքը զոհաբերում է իր հանցավոր հանգստին և ոչ ընդհակառակը:
Եվ իրավունքը միայն քրտինքով  չէ  որ վաստակվում է, այլ նախ և առաջ արյունով: Թուլությունը չէ որ կոչված է սնուցանելու  իրավունքը , այլ ուժը, և իհարկե ոգու զորեղությունը: ՙԱմեն ոք իրավասու է  անել այն ամենը, ինչի համար ի զորու է պատասխանատու լինել՚:
Ի վերջո ՙուժն է ծնում իրավունք՚:
Հաղթում է ուժեղը, և ոչ արդարը: Վայ թույլերին:
Եղիր այնքան ուժեղ, խրատում է պատմությունը, որ թշնամիդ չհանդգնի հարձակվելու:ՈՒժեղինն է  աշխարհը, հայրենիքը, ազատությունը և ամեն ինչ:
Եղիր ուժեղ և ուժիդ ապացույցը տալու համար ցույց տուր երկու բան, առաջինը, որ գիտես մեռնել գիտակցորեն կռվում, գործուն և իմաստալի մահով, և որ  գիտես մեռցնել:
Հարձակվում է նա ով իրեն ուժեղ և պատրաստ է զգում հարձակվելու`  լավագույն պաշտպանողականը համարելով նախահարձակողականը:
Հարձակվում է նա ով իր դիմաց թուլություն է տեսնում:
Եվ պատերազմը գալիս է հակառակ մեր ցանկաության, որովհետև հակամարտության օրենքն է կառավարում աշխարհը: Մենք  պարտվեցինք և մեր պարտությունները հոգեբանական էին, պարտվեցինք ոչ թե նրա համար, որ թվապես  ու  տեխնիկապես թույլ էինք տկար, այլ որովհետև այդպիսին էինք հոգեպես:
Հաղթանակում կամ պարտվում է նախ ոգին, ապա հետո նյութեղեն զենքը:
Մեր դժբախտությունների համար պատասխանատու ենք ազ•ովի, բայց պատասխանատվության առյուծի բաժինը մտավորականությանն է:
Ժողովրդի ճակատագրի դարբինը նրա մտավորականությունն է: Միևնույն ժողովուրդը` նայած իր ղեկավարներին, կարող է և հրաշագործություններ կատարել, և խայտառակորեն ծունկի գալ հակառակորդի առաջ:  
Ցավոք  բարձունքի վրա չգտնվեց  մեր մտավորականությունը: Չկարողացավ պայքարի ոգի ներշնչել ժողովրդին, չկարողացավ վճռական մենակի հոգեբանություն ներարկել, այլ ընդհակառակը` ժողովրդին, փրկությունը արտաքին ուժերից հուսալու ճանապարհին կանգնեցրեց, ինչով և մեղսակից դարձավ ազգային ողբերգությանը` շեղելով ժողովրդի ուշադրությունը իր փրկության միակ զենքից – ինքնապաշտպանությունից:
Չկարողացան նաև հայրենասիրություն  և  հայրենապաշտություն ավելացնել ժողովրդի հոգու ծալքերում: Հայրենասիրությամբ են ապրում ազգերը և կործանվում նրա պակասից: Ազգերն ապրում են քանի դեռ նրանց մեջ ապրում է երկու բան` պայքարի իմաստուն բնազդը և զոհաբերելու ներքին հոժարությունը: Հայրենասիրությամբ լցված ազգերը դեպքերի խաղալիքը չեն, այլ նրանց հրամայողը:
Հիրավի   արդարացի  է  մտավորականությանը     տրված    գնահատականը -ստամտավորականություն: Որովհետև չկարողացավ հայ մտավորականությունը կատարել իր վրա դրված պատմական առաքելությունը, այլ սերմանեց մեր մեջ լալկանություն և քաղաքական մուրացիկություն, և մեր դրոշի վրա հաղթանակներ գրանցելու  փոխարեն մեր թշվառությունն ու դժբախտությունը գրանցեցին:
Եվ զոհերից բոլորը չէ, որ անմեղ նահատակներ են: Վատություն էր վայել, երբ զորեղ, հարվածող բազուկներ ունեինք, բայց թուլակամ  ոգի: Եվ ոչ միայն կորցրեցինք մեր հայրենին , այլև շատերը ընկան պատվազուրկ և անարգ մահով:
Անմեղ են միայն նրանք, որոնք ընկան մարտնչելիս, զենքը ձեռքին և  չանարգված, և ընդունեցին                                                                          մահը որպես վեհագույն պարգև հանուն հայրենյաց:
Այժմ ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով աշխարհին դիմելու փոխարեն պետք է վրեժխնդրությամբ  լցված զորեղանանք ամեն օր, ամեն ժամ, որպեսզի մաքրենք  մեր դրոշի պղծվածությունը և մեր ազգին հասցված անպատվությունը:
Այո, մեր ազգի խայտառակությունն է ցեղասպանությունը, և ոչ ամբողջ աշխարհին ներկայացվելիք պահանջատիրական իրավունք: Ժամն է, որ այսուհետ մեզ հիշեն ոչ որպես դարասկզբին  ցեղասպանված, խոշտանգված և անարգված, այլ դարավերջին հաղթանակած, զորեղացած և փառքով պսակված մի ազգ:
Եվ այսուհետ մեր դրոշի վրա հաղթանակներ պիտ գրանցենք, և ՙ խաչքար – մահարձանների և եղեռնի զոհերի հուշահամալիրների փոխարեն հաղթակամարներ պիտ կերտենք՚:
Մտավոր կարճատեսություն է չհասկանալ, թե անվերջ ու անդադրում վերանորոգություն է կյանքը: Ընդունակ է մեր ազգը վերանորոգման, և մեր հավերժ վերանորոգության ապացույցը տալու  համար ժամն է, որ հանենք տառապյալի փշեպսակը մեր ճակատից, և ապացուցենք, որ մեր  ճակատը արժանի  է միմիայն հաղթողի վեհագույն  փառապսակի: