?

Log in

No account? Create an account

gginosyan


Գագիկ Գինոսյանի մատյանը

Հայ է նա, ում համար Հայաստանը լոկ բառ չէ, այլ աղոթք և ռազմակոչ միաժամանակ


Previous Entry Поделиться Next Entry
Ի' Զե~ն
gginosyan
Ի'   Զ Ե~Ն

Զինաթափ եմ: Զինաթափ բարոյապես` կանգնած երկու զորքի մեջտեղում:
Հերթական անգամ երկրաչափական պրոգրեսիայով թշնամացող երկու բանակ: Երկու բանակ, որոնց ղեկավարները չեն վաստակել սեփական բանակների զորավար կոչվելու իրավունքը, քանզի զորավար չես, եթե նախ և առաջ զորավոր չես:
Իսկ թշնամացող բանակների առաջնորդները ոչ միայն զորավոր չեն, այլև սեփական թուլությունն իրենց բանակներով են փորձում թաքցնել, հոգու մանրությունը` մեծ հավակնոտությամբ:
Մի առաջնորդը տիրացել է բերդապարսպին ազգի, իսկ մյուսն ուղղորդում է ժողովրդի դժգոհությունը:
 Առաջինն իր ստորությամբ վաստակեց իր իսկ ժողովրդով թշնամու բանակ: Եվ ոչ միայն ՙվաստակված՚ հակառակորդի հետ չի էլ փորձում հաշտության եզրեր գտնել, այլ պատրաստ է նրան հաղթել` փլատակների տակ ոչնչացնելով, անգամ եթե այդ  փլատակներն  ՙարարելու՚  համար անհրաժեշտ լինի ազգի բերդապարիսպն ավերակել:
  Երկրորդը երկիրն անդունդի եզրին հասցրել և չի պատրաստվում այլևս հապաղել: Առաջինի ստորությամբ ծնած ժողովրդի դժգոհությունն իրեն բանակ հռչակած` փորձում է ազգի բերդապարիսպն ավերակելով գահին տիրանալ, թեկուզ և այդ կերպ գահն ու երկիրը խամաճիկացնող բռնակապերով օտարի քմահաճույքին շնորհվի:
Այս գահակռվի մեջ տանուլ տրվող երկիր: Եվ ես զինաթափ…
Իսկ ո?ր խոսքերը, ո?ր միտքն ու գաղափարն է, որ կարող է այսօր հնչել իբրև ահազանգ, ի?նչը կսթափեցնի, եթե ոչ առաջնորդների խիղճը ուշագնաց, ապա գեթ այն բանակները, որ անդամահատված խղճով առաջնորդներով են ուղղորդվում:
Անցել է ժամը համբերությամբ զինվելու, իսկ ո?ր գաղափարն է, որով զինվելով` եթե չսթափեցնես էլ, ապա զինաթափես ու բանակազրկես գահակռվի այս գայլավաշտերի առաջնորդներին:
Զինաթափ մնա?լ, թե? օրհասակռվի փողը հնչեցնել:
     Ժա'մն է զինվելու:
         Բայց ինչո?վ զինվել:
Համբերությա?մբ,. գաղափարո?վ, թե?…
                     Ի' Զե~ն…