?

Log in

No account? Create an account

gginosyan


Գագիկ Գինոսյանի մատյանը

Հայ է նա, ում համար Հայաստանը լոկ բառ չէ, այլ աղոթք և ռազմակոչ միաժամանակ


Previous Entry Поделиться Next Entry
Իմ Մարգարեն / Գարեգին Նժդեհ / մաս 5
gginosyan

Ժամն է զինվորագրվելու նժդեհյան գաղափարախոսությանը և զինվել նժդեհյան ոգով:

                ՙԵլեք, ելեք և օրհասակռվի պատրաստվեք... Նվա±լ, ոչ, ես արդեն ողբացի ամեն հայու փոխարեն , և պատռելով օձիքս զգացի ցավը ողջ ազգի...

                Ելեք, վատություն է վայել, երբ հարվածող բազուկներ ունենք... Ելեք հանուն կյանքի, նրա բարեշրջման, նրա կատարելության: Մահեն ավելի կյանքն է զորավոր, ելեք, ելեք՚:

                Օրվա հրամայականն է, որ մտավորականությունը զինի ազգին Նժդեհի գաղափարախոսությամբ և ոգով, որպեսզի իրականանա Գարեգին Նժդեհի վերջին իղձը.

 

                ՙԻ զեն... ես կուզեի այս ռազմականչը շրթունքներիս մեռնել՚, որպեսզի ոչ թե ռազմականչը շրթունքներին մեռնի Նժդեհը, այլ մեր գաղափարական և ոգեղեն զինվածությամբ ապրի և առաջնորդի մեզ... Ի մարտ:


  • 1
Հարգելի պրն. Գինոսյան, բարի հալուստ LiveJournal: Շատ ուրախ եմ որ Դուք հնարավորութուն ունեք ինտերնեթի միջոցով տարածելու Հայ մշակույթն ու ազգային գաղափարաբանությունը:

Javakhk

P.S. Ի դեպ, եթե հարմար կգտնեք, ապա այս բլոգի լինկը կարող ենք տեղադրել "Կարին" անսամբլի էջում.
http://Karin.JavakhkMusic.com/

(Удалённый комментарий)

Re: "Կարին" երգի-պարի խումբ

Սիրելի [info]javakhk շատ շնորհակալ եմ Ձեր քաջալերիչ խոսքերի համար և իհարկե շնորհակալ կլինեմ եթե իմ բլոգի լինկը տեղադրեք Ձեր իսկ կողմից ստեղծված մեր խմբի էջում:

Re: "Կարին" երգի-պարի խումբ

Շնորհակալություն: Ոչ միայն բլոգի լինկը ավելացրինք, այլ այնես սարքեսինք, որ այս բլոգը ներդրված երեւա նաեւ "Կարինի" էջում.

http://Karin.JavakhkMusic.com/

Ես նույնպես բարի գալուստ եմ մաղթում, շատ հաճելի է Ձեզ տեսնել այստեղ: Ի դեպ, եթե ժամանակ ունենաք, նայեք այս գրառումը http://777monk777.livejournal.com/21818.html

Դաստիարակություն, թե? զվարճացում

Շնորհակալ եմ բարի գալուստ մաղթելու համար: Ես ուշադիր կարդացի Ձեր գրած հոդվածը և ուզում եմ կրկին ու կրկին Ձեր հետ կիսելով Ձեր մտահոգություննեևը, շնորհակալություն հայտնեմ Ձեր արձագանքի համար:

Re: Դաստիարակություն, թե? զվարճացում

Ձեզ շնորհակալություն մեր ընդհանուր մտահոգության խնդրո առարկայի լուծմանը բերվող իրոք հսկայական աշխատանքի համար:

  • 1